հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան-Ռուսաստան գործարար կապերի հեռանկարները» միջոցառումը

Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան-Ռուսաստան գործարար կապերի հեռանկարները» միջոցառումը

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան-Ռուսաստան գործարար կապերի հեռանկարները» միջոցառումը, որը կազմակերպել էր Enterprise Armenia հիմնադրամը՝ «Ռուսաստանի արտահանման կենտրոնի» և Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում գործող «Արմենիա» տաղավարի հետ համատեղ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Միջոցառման նպատակն էր ՌԴ գործարար շրջանակներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները, երկրում գործարարությամբ զբաղվելու առավելություններն ու ներդրումների համար գրավիչ ոլորտները: 

Արման Խոջոյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական ծրագրերը, որոնք միտված են ոլորտում ներդրումներ ներգրավելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

«Enterprise Armenia»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը համառոտ անդրադարձել է ՀՀ ներդրումային դաշտի առանձնահատկություններին, բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին:

  • Կիսվել: