երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մինչև 2024-ի վերջ լիարժեք կգործարկվի Արարատում հիմնադրած պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարան. Փաշինյան (տեսանյութ)

Մինչև 2024-ի վերջ լիարժեք կգործարկվի Արարատում հիմնադրած պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարան. Փաշինյան (տեսանյութ)

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունն Արարատ համայնքում հիմնադրել է պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«30 մլն դոլլարի ներդրմամբ՝ սկզբնական արտադրողականությունը հասցվել է 112.800 տոննայի:
Սկզբնական շրջանում գործարանը կունենա 300 աշխատակից, սակայն 3 տարվա ընթացքում հիմնական աշխատակիցների թիվը կավելանա՝ հասնելով 700-ի:

Վերջնական արտադրանքը ներառում է պողպատե ամրաններ, խողովակներ, աղացման գնդեր, տաք և սառը գլանվածքով պարույրներ:

Պլանավորվում է, որ գործարանը լիարժեք կգործարկվի և պատրաստի արտադրանք կունենա մինչև 2024 թվականի վերջ»,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ: 

 

  • Կիսվել: