ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մի քանի հակաճգնաժամային միջոցառում ունենք, որոնց նպատակն է խթանել աշխատատեղերի պահպանումը. Փաշինյան

Մի քանի հակաճգնաժամային միջոցառում ունենք, որոնց նպատակն է խթանել աշխատատեղերի պահպանումը. Փաշինյան

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այս տարի աշխատատեղերն ավելացել են 6600-ով, եղել է նաև տեղեկություն, որ կորոնավիրուսի հետ կապված՝ 70.000 աշխատատեղ է կրճատվել:

Պատասանելով Մարուքյանի հարցին, թե աշխատատեղեր ո՛ր ոլորտներում են բացվել, և աշխատավարձի բարձրացում որտե՛ղ է եղել՝  Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ տվյալները կոնկրետ հաշվետվությունների հիման վրա են գոյացել:

Նա, մասնավորապես, ասաց, որ եկամտային հարկի հաշվետվություններն են, որ ներկայացվում է, թե քանի աշխատատեղ կա, և ինչքան է հարկման բազան, և որքան է դրանից, համապատասխանաբար, եկամտային հարկ ձևակերպվում: ՛՛Ես ներկայացրել եմ վիճակագրությունը՛՛՛,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ դա պաշտոնական անհերքելի վիճակագրություն է:

Ըստ վարչապետի՝ ենթադրվում է, որ աշխատատեղերի այդ փակված հատվածը վերականգնվել է, քանի որ զուտ թվաբանորեն կարող է լինել աշխատատեղ, որ փակվել է ու մինչև այս պահն էլ փակված մնացել է, հնարավոր է աշխատատեղ, որ զրոյից է ստեղծվել:

Փաշինյանն ասաց. ՛՛Շատ կարևոր է արձանագրել, որ մենք հակաճգնաժամային միջոցառումների մեջ առնվազն մի քանիսն ունենք, որոնց նպատակն է խթանել աշխատատեղերի պահպանումը՛՛:

Նրա խոսքով՝ այն ընկերություններին, որոնք աշխատատեղերի և աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել, դրամաշնորհ է տրվել:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ օգոստոսի տվյալներն ավելի լավը կլինեն, քանի որ զբոսաշրջային ոլորտն այդ ժամանակ ծանրաբեռնված է եղել:

  • Կիսվել: