շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանը և Մակսատ Մամիտկանովը քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորումներին վերաբերող հարցեր

Մհեր Գրիգորյանը և Մակսատ Մամիտկանովը քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորումներին վերաբերող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Մակսատ Մամիտկանովին,տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային կարգավորումների և ընթացակարգերի արդիականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև մաքսային վարչարարության բարելավման և ենթակառուցվածքների զարգացման շուրջ:

  • Կիսվել: