երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Մետրոյի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ

Մետրոյի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ

Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոփոխարինվում են վճարային համակարգերը։
 
«Արդեն իսկ «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ՝ նոր վճարային համակարգով։
 
49 անցակետերի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։
 
Տեղեկացնում ենք նաև, որ վճարային նոր համակարգից արդեն օգտվել են 15.743 ուղևոր»,- ասված է Երևանի մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: