հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մենք նպատակ ունենք Հայաստանում հիմնել ավտոմեքենաների արտադրություն. Իրանի արդյունաբերության նախարար

Մենք նպատակ ունենք Հայաստանում հիմնել ավտոմեքենաների արտադրություն. Իրանի արդյունաբերության նախարար

Իրանի արդյունաբերության նախարարը հայտարարել է. «Մենք ցանկություն ունենք մեքենաների արտադրություն հիմնել Հայաստանում: Վերջերս Հայաստանում անցկացված խոշոր շինարարական և ճանապարհաշինական մրցույթին մասնակցել են նաև իրանական ընկերությունները»։

Իրանի ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի հաղորդմամբ՝ SNN գործակալությանը տված հարցազրույցում, Ռեզա Ֆաթեմի Ամինին ասել է. «Հայաստանը մշակութային և սոցիալական հարթություններում պատմական շատ ընդհանրություններ ունի Իրանի հետ: Քաղաքական դաշտում մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Սակայն տնտեսական հարաբերությունները չեն հասել պատմական, մշակութային, սոցիալական և քաղաքական հարաբերությունների այս մակարդակին»։

ParsToday-ի փոխանցմամբ՝ նա նշել է. «Անցած տարվա մարտին Հայաստան կատարած այցի ընթացքում ես հանդիպեցի մի քանի նախարարների, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի վարչապետի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում բացահայտվել է համագործակցության 22 ոլորտ»:

Արդյունաբերության նախարարը նշել է. «Ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը վերաբերվում է Հայաստանում իրանական մեքենաների արտադրությանը»:

Նա նշել է. «Իրանական ընկերություններն ինժեներական ծառայություններ են մատուցում հայաստանում: Բացի այդ, վերջերս Հայաստանում սկսվել է շինարարական և ճանապարհաշինական շատ մեծ նախագիծ և մրցույթ, որին մասնակցել են նաև իրանական ընկերություններ»։

Ամինին ասել է. «Հանքարդյունաբերության ոլորտում համագործակցսւթյունը նույնպես կսվել է: Իրանական մի շարք ընկերություններ ներկա են Հայաստանում և հայտնաբերել են պաշարներ: Աշխատանքները շարունակվում են: Տրանսպորտային տրանզիտային վճարների առումով շատ կարևոր է Հյուսիս-Հարավ միջանցքը: Մենք հիմա այդ նախագծին հետևում ենք մի քանի ուղղություններով։ Միջանցքի երթուղիներից մեկն անցնում է Հայաստանի տարածքով, որը կարևոր է ինչպես մեզ համար, այնպես էլ Երևանի ու Վրաստանի, Բելառուսի և Ռուսաստանի։ Մենք քննարկել ենք այս նախագծում առկա բարդությունները լուծելու հարցը»:

  • Կիսվել: