Մենք մեր բոլոր պրոբլեմները կախում ենք երեխաների վզից, ինչը չի կարելի. Փաշինյան
Նախարարին իմ վերջին մի քանի չնախատեսված այցերն եմ պատմել, թե ինչ վիզուալ տպավորություններ եմ ստացել, ու շատ մեծ ու լուրջ խնդիրներ կան: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դպրոցներին:
«Մենք մեր բոլոր պռոբլեմները՝ հին և նոր, տանում կախում ենք երեխաների վզից, ինչը ուղղակի չի կարելի, պետք է թողնել, որ երեխանները ձևավորվեն, պետք չի մտցնել իրենց այդ սև արկղերի մեջ»,- ասաց վարչապետը:
Արձագանքելով ԿԳՄՍ նախարարան ասաց, որ միջավայրը բովանդակության շարունակությունն է:
«Մենք մեր ստանդարտների խնդրին էլ ենք անդրադառնում: Եթե մենք կրթության նոր չափորոշիչով ճկունության, ստեղծագործականության ու ինքնուրույն մտածողության նպատակն ենք դնում միջավայրն էլ պետք է այդպիսին լինի. մեր դպրոցական աթոռների այսօրվա ծանրությունը թույլ չի տալիս այդ միջավայրն ապահովել: Մենք պիտի գնանք նաև այդ ստանդարտների փոփոխությանը, որտեղ երեխաները կարող են շրջանաձև նստել, կարող են փոքր խմբերով աշխատել, սա նաև պահանջ է դնում, թե ինչպիսի գույք պիտի ունենանք»,- ասաց Ժաննա Անդերասյանը: