շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք հիմա դուռ ենք բացում ռուսական շուկայում թուրքական ձկան առա՞ջ. Գառնիկ Դանիելյան

Մենք հիմա դուռ ենք բացում ռուսական շուկայում թուրքական ձկան առա՞ջ. Գառնիկ Դանիելյան

Ջրի շրջանառության խնայող համակարգերի տեղադրման եւ ջրաքանակի կրճատման պատճառով ձկնաբուծական տնտեսությունները փաստացի կանգնելու են սկանկացման եզրին. Այդ գործունեությունը հնարավոր չի ծավալել նման կարճ ժամանակահատվածում: Այս մասին, այսօր կառավարության դիմաց ձկնաբույծների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Այն հարցերը, որ բարձրացրեցին ձկնաբույծները նխարարի հետ հանդիպմանը, նաեւ ես եմ այդ հարցերը փոխվարչապետին տվել, դրանց լուծում չեն տվել: Այս մադրիկ վարկեր են վերցրել, սա գյուղատնտեսության մեջ միակ ճյուղն է, որ աճեր է գրանցում եւ արտահանմանը  միտված ոլորտ է: Փաստացի, այն 1000 ապօրինի տիրազուրկ հորերը, որ կան, ահռելի քանակությամբ ջուր է  այդտեղից գնում: Փոխանակ այդ կորուստների հարցը լուծեն, ձկնաբույծներին են դժվար դրության մեջ դնում: Հայաստանում 70 տոկոս ջրի կորուստ կա, չեն կարողանում կրճատել դա: Եթե անգամ ձկնաբույծները ջրի քանակը կրճատեն, այդ ապօրինի հորերից է ջուրը գնալու, այսինքն խնդիրը չի լուծվելու: Առաջնահերթ պետք է այդ խնդիրը լուծել»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով, այսօր ձկնաբույծների ծախսերը մոտ են ինքնարժեքին. «Մի հատ էլ լրացուցիչ մարդիկ մտնեն ֆինանսական բեռի տակ, փաստացի սնանկացման եզրին են կանգնելու. «Այսօր այս ոլորտը Ռուսաստանում մրցում է թուրքականի հետ: Թուրքիայի կառավարությունը դոտացիա է տալիս ձկնաբույծներին, որ էժան մուտք գործի ռուսական շուկա: Առանց այդ էլ մեր ձուկը թանկ է, բայց կարողանում է իր որակի, տնտեսվարողների քիչ եկամուտների հաշվին մրցունակ լինել: Այս պարագայում բացարձակ մրցունակ չի լինելու, ընկերությունները փակվելու են:

Կառավարության ղեկավարը փաստացի ասաց՝ մեզ ձուկ պետք չի, մեզ պետք է ջուր: Այսինքն այս ոլորտը կարող է փակվել: Մենք հիմա դուռ ենք բացում թուրքական ձկան առա՞ջ, որ ավելի տարածվի ԵԱՏՄ շուկայում:

Բոլոր խելամիտ երկրներում այս ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն։ Պատերազմող երկիր ենք, մի օր, եթե շրջափակում եղավ, այդ ձուկն է այս ժողովրդին կերակրելու։ Կառավարության համար այս ոլորտը միշտ գերակա ոլորտ է եղել, ո՞նց է, որ Թուրքիան դոտացիա է տալիս իր ձուկ արտահանողներին, գումար է տալիս ամեն կգ ձկան համար։

Մեր ձկնաբույծները անգամ այդ դոտացիան չեն ուզում, ասում են, թողեք մենք աշխատենք։

Այս մարդկանց տները գրավի տակ են, մտել են վարկային մեծ բեռի տակ, փաստացի այս մարդիկ հայտնվել են փողոցում։ Ինչ է, դուռ ենք բացում թուրքական ձկան համար»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Միաժամանակ պատգամավորը ոչ բովանդակային համարեց այս թեմայով ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները։

Նշենք, որ Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։ Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։

Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում, իրենց չեն կարողանալու աշխատել և կանգնալու են փակման շեմին։ Ձկնաբույծները հանդիպել  են նաև ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին, սակայն,  այս հարցում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։

  • Կիսվել: