ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեկնարկում է «Տեխնոլոգիաները՝ ոչ տեխնոլոգիական ոլորտներում» ծրագիրը կին ձեռներեցների համար. ով կարող է դիմել

Մեկնարկում է «Տեխնոլոգիաները՝ ոչ տեխնոլոգիական ոլորտներում» ծրագիրը կին ձեռներեցների համար. ով կարող է դիմել

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) «Կանանց ձեռներեցությունը Հայաստանում» ծրագիրը մեկնարկում է «Տեխնոլոգիաները՝ ոչ տեխնոլոգիական ոլորտներում» ծրագիրը կին ձեռներեցների համար։

Միջազգային ֆինանսական կորպորացիան կօգնի բարելավել Հայաստանում կին ձեռներեցների տնտեսական արդյունքները՝ զարգացնելով նրանց բիզնես հմտությունները և հասանելի դարձնելով բիզնես ցանցերը։

Հատուկ մշակված ծրագիրն օգնելու է ոչ տեխնոլոգիական ոլորտներում գործունեություն իրականացնող կին ձեռներեցների հնարավորությունների ընդլայնմանը և արդյունքների զարգացմանը՝ համապատասխան գիտելիքներ և տեխնոլոգիական լուծումներ կիրառելու միջոցով։

Ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝

I-ինփուլ

«Անձնական նախաձեռնություն» դասընթաց՝ ուղղված բիզնես մտածելակերպի ստեղծմանը և զարգացմանը, ինչպես նաև բիզնես սկսելու և այն մեծացնելու հոգեբանական խոչընդոտների հաղթահարմանը։

Տևողություն՝ 1 շաբաթ

II-րդփուլ

Գործնական բութքեմփի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն գաղափարների ձևավորման և փորձարկման, թիմերի ձևավորման և ծրագրերի ներկայացման հմտություններ՝ տեխնոլոգիական և բիզնես ոլորտի լավագույն մասնագետների օգնությամբ։

Տևողություն՝ 10 օր

III-րդփուլ

Աքսելերացիայի ընթացքում նոր ձևավորված թիմերը կանցնեն բիզնեսի գրանցման, զարգացման, ընդլայնման և միջազգայնացման, ֆինանսավորման հնարավորությունների ներգրավման և բարդ իրավիճակներում փոփոխությունների կառավարման դասընթացներ՝ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ:

Տևողություն՝ 15-շաբաթ

Լավագույն թիմերը «CIVITTA Armenia» կազմակերպության կողմից կստանան 1 միլիոն ՀՀ դրամ դրամաշնորհ՝ բիզնեսը գրանցելու և գաղափարները զարգացնելու համար:

Ծրագրին կարող են դիմել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի այն կին ձեռներեցները, որոնք համապատասխանում են հետևյալ բոլոր չափանիշներին․

Ունենտեխնոլոգիական գաղափարներ ցանկացած ոլորտի համար,

Ցանկանում են ստեղծել և զարգացնել իրենց բիզնեսը,

Նախկինում չեն մասնակցել նմանատիպ ծրագրերին,

Պատրաստ են մասնակցել բոլոր փուլերին՝ դրանք հաջողությամբ հաղթահարելու դեպքում։

Ծրագրին կարող եք դիմել մինչև սույն թվականի ապրիլի 11-ը ներառյալ հետևյալ հղմամբ

  • Կիսվել: