երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մեկնարկում է «Հաջողակից սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի շրջանակում «Երիտասարդի երազանք» նախագիծը

Մեկնարկում է «Հաջողակից սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի շրջանակում «Երիտասարդի երազանք» նախագիծը

«Հաջողակից սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի շրջանակում իրականացված «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարաններին» նախագծի բարեհաջող ընթացքից և արդյունավետ ավարտից հետո «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է «Երիտասարդի երազանք» նախագիծը:

 

Նախագծի շահառու դառնալու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը:

Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ, հայտնում են «Իմ քայլը» հիմադրամից:

Այս նախագծին միանալու համար «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը հրավիրել է հաջողակ տղամարդկանց մասնակցելու բարեգործական ընթրիքի, որից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է հիմնադրամի «Երիտասարդի Երազանք» նախագծին:

«Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել մասնակցության տոմս: Մեկ տոմսի արժեքը 1 մլն ՀՀ դրամ է, որը կփոխանցվի ընտրական բոլոր փուլերը հաղթահարած բիզնես գործունեություն ծավալող սկսնակ տղամարդ գործարարին:

Ընթրիքի մասնակցության տոմս ձեռք բերելու համար խնդրում ենք զանգահարել 044 444 113 հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Տոմսերի ձեռքբերման վերջնաժամկետ՝ հոկտեմբեր 24, 2024»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: