երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մեկնարկել են մարտական զենք կրելու իրավունք ունեցող ՊԵԿ աշխատակիցների  հրաձգության կրակային վարժանքները

Մեկնարկել են մարտական զենք կրելու իրավունք ունեցող ՊԵԿ աշխատակիցների հրաձգության կրակային վարժանքները

ՊԵԿ-ի հրաձգարանում մեկնարկել են 2022թ-ի հրաձգության կրակային  վարժանքները: Մանակցել են  կոմիտեի տարբեր ստորաբաժանման աշխատակիցներ, որոնք  զենք կրելու իրավունք ունեն: 2021թ-ին կրակային վարժանքների ժամանակ վերապատրաստվել է  կոմիտեի մոտ 80 աշխատակից: Այս տարի մասնակիցների թիվը կգերազանցի 100-ը: Տարեվերջին կամփոփվեն ՊԵԿ կրակային պատրաստվածության ցուցանիշները:

Հիշեցնենք, որ  «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծն օրենսդիրն ընդունեց 2021թ-ի տարվա մարտի 3-ին: Նախագծի մշակումը պայմանավորված էր ՊԵԿ-ին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ: Մարտական զենքի կիրառությունը նախատեսվում է կոմիտեի  օպերատիվ-ծառայողական, մաքսանենգության, ներքին անվտանգության և մաքսային սահմանով տրանսպորտային միջոցներում ապօրինի ապրանքների տեղափոխումը խափանելու, բացահայտելու գործընթացներում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր հրաձգարանն ունի: Այն համապատասխանում է հրաձգության անվտանգության բոլոր նորմերին` համապատասխան լիազորված մարմնի կողմից  ստացել է հրաձագային օբյեկտներ գործարկելու թույլտվություն:

 

Զենք պահելու, կրելու և օգտագործելու թույլտվություն ստանալու նպատակով  նոր աշխատակիցների համար ՊԵԿ ուսումնական կենտրոնում կանցկացվեն հատուկ պատրաստության դասընթացներ: 

  • Կիսվել: