կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 23-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 43 հարց, որից չի զեկուցվում 40-ը: Եվս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին,

-              Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին,

 

-              «Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին 2006 թվականի հունվարի 12-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: