ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեկնարկել է «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթը

Մեկնարկել է «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2022 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին:

Նախարարությունից հայտնում են, որ դրամաշնորհային մրցույթի նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ աջակցելով ձեռներեցությանը և նորարար գաղափարների կյանքի կոչմանը։

«Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար դրամաշնորհներ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի կամ ծառայության գաղափարը միտված կլինի բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է է 120,000,000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ, որի շրջանակներում նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերությանը տրամադրել մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:

Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:

  • Կիսվել: