հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է 18.980.940 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄ

Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է 18.980.940 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ՝

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 55 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 18.980.940 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 2.998.670 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 21 դեպքով նշանակվել է 1.710.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 35 դեպք, որից 26-ով հաշվարկվել է 18.684.440 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել՝ 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 2.724.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8-ով նշանակվել՝ 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 296.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 5000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 10 դեպք, որից 1-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 269.570 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 5 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 1 դեպք:

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրվել է 1 դեպք:
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 9 գործ (ընդհանուր՝ 1.292.840 ՀՀ դրամ)։
Նծված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 474.200 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 7 հանձնարարագիր։
Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 2.440.000 ՀՀ դրամի չափով, նաև 6-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 59.536.423 ՀՀ դրամի չափով։

  • Կիսվել: