Մատչելի դեղորայքի հասանելիության և դեղորայքի պակասի խնդիրների շուրջ երկխոսությnւն. մասնակցել են ԱՆ մասնագետները
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներն ահազանգում են դեղերի գների բարձրացման վերաբերյալ:
Ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով Մոլդովայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը և Առողջապահական համակարգերի և քաղաքականության եվրոպական դիտորդական գրասենյակը կազմակերպել էին քաղաքականության երկխոսություն, որին մասնակցել են ԱՀԿ գրասենյակի պատասխանատուներ, դիտորդական գրասենյակի փորձագետներ, Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ։
Նշվել է, որ տարածաշրջանում դեղորայքի պակասը մատակարարման շղթաներում առկա խափանումների պատճառով է, որոնք պայմանավորված են պահանջարկի կտրուկ աճով և արտադրական անբավարար հզորությամբ:
Դեղորայքի ներկայիս պակասն ընդգրկում է ապրանքների լայն շրջանակ, այդ թվում ջեներիկ դեղեր և հակաբիոտիկներ։ Քաղաքականության երկխոսությունը տեղի է ունեցել ոչ ֆորմալ և համագործակցային ձևաչափով՝ միավորելով երկրներին փորձի փոխանակման և մարտահրավերներին համատեղ դիմակայելու համար: