երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Մալաթիա» տոնավաճառն այսօր էլ չի բացվել

«Մալաթիա» տոնավաճառն այսօր էլ չի բացվել

«Մալաթիա» տոնավաճառն այսօր էլ չի բացվել, քանի որ խախտումների վերացման աշխատանքները դեռ շարունակվում են:

Այս մասին հայտնում է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ մինչև չվերաջացնեն աշխատանքները՝ չենք աշխատելու:

 «Տոնավաճառի առաստաղները հրդեհավտանգ էին և պետք է փոխվեն, էլեկտրականության հետ կապված ևս հարցեր կան: Կավարտենք աշխատանքները, նոր տոնավաճառը կբացենք, մինչև չկարգավորվի, չենք աշխատելու: Հնարավոր է, որ այսօր աշխատանքները ավարտվեն, վաղը վերաբացվի»,- մանրամասնեց տոնավաճառի տնօրենը:

Նրա խոսքով՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշումը կասեցնելու խնդրով դիմել է Վարչական դատարան, չնայած որ փետրվարի մեկից կարող էին աշխատել, բայց որոշել են տոնավաճառը չվերաբացել մինչև աշխատանքները չավարտեն:

  • Կիսվել: