հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Լոռու մարզում աղետի գոտու վերականգնման աշխատանքներին մասնակցել են Պրոբացիայի ծառայության աշխատակիցները և շահառուները

Լոռու մարզում աղետի գոտու վերականգնման աշխատանքներին մասնակցել են Պրոբացիայի ծառայության աշխատակիցները և շահառուները

Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունն իր աջակցությունն է հայտնել Լոռու մարզպետարանին՝ մայիսի 26-ին Լոռու մարզում Դեբետ գետի վարարման հետևանքով առաջացած բնական աղետից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Լոռու մարզային մարմնի չորս աշխատակիցներ և մարզային մարմնում հաշվառված ութ շահառուներ կամավորության հիմունքներով այցելել են Ալավերդի համայնքի Քարկոպ բնակավայր՝ բնական աղետի հետևանքով առաջացած վերականգնողական և մաքրման աշխատանքներին մասնակցելու։

  • Կիսվել: