չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ կկառուցվի

Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ կկառուցվի

Գործադիրն այսօր ընդունել է «ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքին հողամաս նվիրաբերելու մասին» որոշում:

Ըստ հիմնավորման՝ Լուսաղբյուր գյուղում պետբյուջեի միջոցների հաշվին նախատեսվում է կառուցել 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ, որի համար հատկացված է համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս: Հատկացված հողամասի չափը բավարար չէ մանկապարտեզի կառուցման, հետագայում դրա պահպանման և սպասարկման համար:

Անհրաժեշտություն է առաջացել պահանջվող հողամասի պակասը լրացնել կառուցվող մանկապարտեզին կից գործող՝ Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցի տարածքից:

Մանկապարտեզի կառուցումն ու շահագործումը կնպաստի գյուղում նախադպրոցական կրթության կազմակերպմանը:

  • Կիսվել: