կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
«Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն կմիացվի «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ընկերությանը. պետական հիմնարկը կլուծարվի

«Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն կմիացվի «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ընկերությանը. պետական հիմնարկը կլուծարվի

«Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կմիացվի «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը: Որոշումը կայացվեց կառավարության օգոստոսի 8-ի նիստում։

Երկուսն էլ պետական հիմնարկներ են, բաժնետոմսերի կառավարման լիազորությունը պատկանում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

Նախարարությունն էլ քննարկել և վերանայել է ընկերություների հետագա գործունեության նպատակահարմարությունը, գործառույթները, ինչի արդյունքում հանգել նման որոշման:

Ըստ հիմնավորման՝ այսպես ավելի արդյունավետ կգործեն։

  • Կիսվել: