ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կտրուկ աճել է նվիրատվությունների թիվը

Կտրուկ աճել է նվիրատվությունների թիվը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին քննարկվեց «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրեց Արդարադատությաքն նախարարի տեղակալ Արա Մկտչյանը:

Նա հայտնեց, որ վերջին ժամանակաշրջանում կտրուկ աճել է նվիրատվությունները: «Այս փոփոխությամբ մենք պարտավորություն ենք սահմանում այն գերատեսչություններին, որոնք իրականացնում արձանագրում են նվիրատվության գործարքները, որպեսզի բոլոր նվիրատվության վերաբերյալ գործարքները ներկայացնեն կենտրոնական բանկ ֆինանսանսների դիտարկման կենտրոնին»,-ասաց նա և նշեց, որ երկու տքարվա ընթացքում նվիրատվությունների կրկակի աճ ենք արձքանագրելՇ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդա Գևորգ Պապոյանը ևս նշեց, որ նվիրատվությունները կտրուկ աճել են: «2022 թվականին տեսնում ենք 50 տոկոս աճ նվիրատվությունների , բայց  եթե առք ու վաճառքն էլ է աճել, ուրեմն նշանակում է նորմալ է,  բայց եթե գործարքները ավելացել են պայհմանական 10 տոկոսով, իսկ նվիրատվությունները ավելի շատ, այդտեղ խնդիր կա:  Տարեցտարի ավելանում են նվիրատվություններով գործարքների թիվը, իսկ դա ավելի ռիսկային է քան առք ու վաճառքը և ինչպ՞ես է լինում, որ մարդիկ գնում են ռիսկային տարբերակով: Բայց առ ու վաճառքի գրծարք չանելու մոտիվներից մեկն էլ բանկերի վարած ոչ սպառողամետ քաղաքականությունն է»,-ասաց նա:

  • Կիսվել: