երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կփոփոխվեն մաքսային և հարկային ծառայության ընդունելության ընթացակարգերը. ՊԵԿ

Կփոփոխվեն մաքսային և հարկային ծառայության ընդունելության ընթացակարգերը. ՊԵԿ

Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացրած ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Այս նախաձեռնության նպատակն է ունենալ հարկային և մաքսային ծառայողների կերպարի հանրային ընկալման փոփոխություն։

ՊԵԿ-ից  հայտնում են, որ նախատեսվում է ուսումնական կենտրոնի միջոցով կազմակերպել բարձր որակավորում ունեցող հարկային և մաքսային ծառայողների պատրաստման դասընթացներ։ Համակարգում պաշտոն  զբաղեցնելու իրավունք կունենան այդ դասընթացները հաջողությամբ ավարտած ու հավաստագիր ստացած անձինք։ Հարցազրույցի միջոցով կընտրվի տվյալ թափուր պաշտոնի համար լավագույն ցուցանիշներ գրանցած թեկնածուն։

Առանձնակի կարևորություն է ստանալու բարեվարքության ստուգման ընթացակարգը։  Օրենսդրական նախաձեռնությունը միտված է նաև հենց նման համակարգ ունենալուն։

Հարկային և մաքսային ծառայողները կվերապատրաստվեն թիրախային և ժամանակակից ծրագրերով։

Ըստ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, այս փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի հավաքագրել բարձր մասնագիտական պատրաստվածությամբ օժտված կադրեր, կանցկացվի բարեվարքության ստուգում, հարկային և մաքսային մարմինների գործառույթներն ավելի պատշաճ կիրականացվեն։  Շեշտադրում կկատարվի նաև այն հանգամանքին, որ ՊԵԿ-ը ոչ միայն հավաքագրող և վարչարարություն իրականացնող, այլև ծառայություններ մատուցող կառույց է, և տվյալ մասնագետները պատրաստ կլինեն որակյալ ծառայությունների մատուցմանը

  • Կիսվել: