հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները գյուղոլորտի համար

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները գյուղոլորտի համար

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները գյուղատնտեսության ոլորտի համար:

«Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:

Օժանդակությունն ուղղված է գյուղացիական տնտեսությունների շարունակականությունն ապահովելուն կամ վերադասավորվելուն, փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելուն, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշգրտելուն:

Նախագծում մանրամասն ներկայացված են օժանդակության գործիքները և օժանդակության կիրառության պայմանները:

Ձեր առաջարկությունները, դիտարկումները և դիտողությունները նախագծի վերաբերյալ կարող եք ուղարկել [email protected] հասցեին: ​

Որոշումը՝ այստեղ»: 

  • Կիսվել: