հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոնյակի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ այս պահին չկան. ՏՄՊՊՀ նախագահ

Կոնյակի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ այս պահին չկան. ՏՄՊՊՀ նախագահ

Կոնյակի շուկայում անբարեխիղճ մրցակցությունների մասին է խոսքը գնում։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա նշեց, որ այժմ ստուգումներ են իրականացնելու. «Եթե մթերումների կամ խմորման պրոցեսի, այսինքն թորման պրոցեսի արդյունքում մենք բացահայտեցինք, որ անհամապատասխանություն կա, ռիսկային սուբյեկտներում ստուգումներ կիրականացնենք»։

ՏՄՊՊՀ նախագահը շեշտեց՝ կոնյակի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ այս պահին չկան։

 

  • Կիսվել: