կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Կիսավեր շենքեր են կանգնած. պետք է գնանք էդ գույքերի հետևից. Եթե ներդրում չի անում, պետք է գույքը հետ վերցնենք. Փաշինյան

Կիսավեր շենքեր են կանգնած. պետք է գնանք էդ գույքերի հետևից. Եթե ներդրում չի անում, պետք է գույքը հետ վերցնենք. Փաշինյան

Այսօր բազմաթիվ գույքեր կան ժամանակին օտարված կամ մասնավորեցված, որոնք ուղղակի ոնց օտարվել են, տենց էլ նույն վիճակում մնացել են, ներդրում չի արվել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեկը ինչ-որ մի թվի սեփականաշնորհել է եւ մայրուղու երկայնքով կիսաավերակ շենքեր են: Բացի այ, որ պետք է արժեք ստեղծեր, չի ստեղծում, բա երկրի իմի՞ջը: Զբոսաշրջիկներ են այցելում ու տեսնում, որ բանուկ  մայրուղու վրա կիսավեր շենք է: Մենք պետք է գնանք էս գույքերի հետեւից:

Կա մասնավորեցման պայմանագիր, որտեղ պետք է լինի ներդրումային պարտավորություն: Մենք գնանք այդ պարտավորությունները ֆիքսենք, սեփականատերերին հրավիրենք, ասենք՝ հարգելիս, խնդրում ենք ձեր ներդրումային պարտավորություններն արեք, եւ ժամկետ պետք է տանք, եթե չանի, պետք է գույքը հետ վերցնել ու նորից դնել մասնավորեցման, կամ գույքը վերցնել, թող այտեղ լինի գազոն, բայց ավերակ շենքերը վերանան: Հույս ունեմ դրա իրավական ընթացակարգերն ունենք»,-ասաց Փաշինյանը:

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նկատեց, որ այդ դեպքերում պայմանագրերի մեծ մասում ներդրումային մպարտվորություններ չեն եղել սահմանված, պարզապես վաճառվել են:

Փաշինյանը առաջարկեց այդ կարգի գույքերի նկատմամբ պրոգրեսիվ գույքահարկ կիրառել, որ քանի չի օգտագործում գույքը, այնքան գույքահարը մեծանում է:

ԷԹկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասց, որ հիմա նախագիծ են պատրաստում, ուզում են էլեկտրաէներգիայի ծախսի հետ կապեն գույքահարկը:

  • Կիսվել: