ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Խաշ հայկական ավանդական» արտադրատեսակի թողարկումը կասեցվել է. ՍԱՏՄ

«Խաշ հայկական ավանդական» արտադրատեսակի թողարկումը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Գյուրջյան Էկո Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (ք․ Երևան), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Խաշ հայկական ավանդական» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

«Գյուրջյան Էկո Ֆուդ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

  • Կիսվել: