կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կերկարացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծրագրի ժամկետը

Կերկարացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծրագրի ժամկետը

Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի գործողության ժամկետը երկարացնելու, ծրագրի որոշ դրույթներ և ֆինանսավորման ժամկետը հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն այսօր ընդունել է որոշում:

Կարգավորման նպատակն է` փորձնական ծրագրի շրջանակում ապահովել պետական աջակցությամբ տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրումը։

Ըստ այդմ, առաջարկվում է երկարացնել ծրագրի գործողության ժամկետը՝ հաշվի առնելով, որ կապալառուի ընտրության մրցույթի չկայացման պայմաններում ծրագիրը կարող է ավարտվել 2025 թ., հստակեցնել ֆինանսավորման ժամկետը և տարընկալումից խուսափելու համար՝ տնամերձ հողամասի չափի վերաբերյալ դրույթները։

  • Կիսվել: