հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կենտրոնական բանկը վերահսկում է վարկային կազմակերպությունների աշխատանքը և եթե տեսնի խեղում, կգործի ի շահ քաղաքացու․ ԿԲ նախագահի տեղակալ

Կենտրոնական բանկը վերահսկում է վարկային կազմակերպությունների աշխատանքը և եթե տեսնի խեղում, կգործի ի շահ քաղաքացու․ ԿԲ նախագահի տեղակալ

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը այսօր ֆինանսավարկային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներում պատասխանելով «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամի հարցին, հայտարարեց, որ Կենտրոնական բանկը վերահսկում է վարկային կազմակերպությունների աշխատանքը։

Քաղաքացուն հետաքրքրում էր, թե հնարավո՞ր է, որ վարկային կազմակերպությունները գան ներքին պայմանավորվածության և 120 տոկոսից չիջեցնեն վարկը, և Կենտրոնական բանկն էլ չկարողանա վերահսկել իրավիճակը։

«Կենտրոնական բանկը միանշանակ վերահսկում է իրավիճակը։ Մենք ունենք պրոֆեսիոնալների թիմ, և եթե մենք տեսնենք, որևէ խեղում, չենք վարանի գործողություններ անել՝ ի շահ ճշտի, այս պարագայում՝ ՀՀ քաղաքացու», - ընդգծեց Ներսես Երիցյանը։

  • Կիսվել: