կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԿԲ նախագահի տեղակալ է ընտրվել Արմեն Նուրբեկյանը

ԿԲ նախագահի տեղակալ է ընտրվել Արմեն Նուրբեկյանը

70 կողմ ձայնով Արմեն Նուրբեկյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար Ազգային ժողովին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը:

  • Կիսվել: