երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում աշխատավարձերի աճը կազմել է 10 տոկոս․ ԿԲ

Հայաստանում աշխատավարձերի աճը կազմել է 10 տոկոս․ ԿԲ

Աշխատավարձերի աճի տեմպը, ըստ 2023 թվականի 11 ամիսների տվյալների, տարեկան կտրվածքով կազմել է 10%։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։

Նա հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մի զգալի մասն արդեն միացել է Հայաստանի աշխատաշուկային։

Գալստյանը հիշեց նաև երկրում օտարերկրյա աշխատուժի առկայության մասին. «Այս ամենը բերեց «գերտաքացման», աշխատաշուկայում առաջարկի ավելացման, ինչպես նաև նրան, որ նախորդ տարիներին նկատվող աշխատավարձերի աճը մեղմելու միտում ունի»,- ընդգծեց ԿԲ նախագահը։

Նա պարզաբանեց, որ տնտեսության որոշ ոլորտներում աշխատավարձերը շարունակում են բարձր մնալ, սակայն կան նաև ոլորտներ, որտեղ աճի տեմպերը զգալիորեն նվազում են։ «Հետևաբար, մեզ չի մտահոգում այս երևույթի հնարավոր ազդեցությունը ապագա գնաճային իրավիճակի զարգացման վրա»,- եզրափակեց Գալստյանը։

  • Կիսվել: