հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԿԲ խորհրդի անդամի համար Հովհաննես Խաչատրյանի առաջադրումը պատահական չէ․ «Ժողովուրդ»

ԿԲ խորհրդի անդամի համար Հովհաննես Խաչատրյանի առաջադրումը պատահական չէ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վաղը՝ հուlիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի է ունենալու Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում պետք է հավանության արժանանա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլ»-ի կողմից թեկնածու առաջադրելու հարցը:

Ինչպես հայտնի է, այդ թեկնածուն Հովհաննես Խաչատրյանն է: Սակայն, պարզվում է, իշխող ուժի կողմից նրա առաջադրումը պատահական չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն են Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը առաջարկել, որը նրանց վաղեմի ընկերն է:

Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցության անդամները թեկնածուներ ունեցել են, բայց նախապատվությունը տրվել է Սիմիդյանի եւ Փամբուխչյանի առաջադրած թեկնածուին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  • Կիսվել: