չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԿԲ կանխատեսումների համաձայն՝ գնաճի որոշակի արագացում կլինի դեկտեմբերին. Մարտին Գալստյան

ԿԲ կանխատեսումների համաձայն՝ գնաճի որոշակի արագացում կլինի դեկտեմբերին. Մարտին Գալստյան

Համաշխարհային տնտեսությունից Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության թուլացում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա ասաց, թե ներմուծվող պարենային գների աճը որոշակիորեն դանդաղում է։

«Վերջինը նպաստում է գնաճի իրավիճակի մեղմմանը, այնուամենայնիվ, պահպանվող բարձր պահանջարկի ու բարձր  գնաճային սպասումների ազդեցությունը դեռևս շարունակում է էական նշանակություն ունենալ գնաճի վարքագծում», - ասաց ԿԲ նախագահը։

Գալստյանն ընդգծեց՝ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճը աստիճանաբար կնվազի ու  միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ։

ԿԲ կանխատեսումների համաձայն՝ գնաճի որոշակի արագացում կլինի դեկտեմբեր ամսին, սակայն՝ մի փոքր ավելի ցածր, քան նախկինում ակնկալվում էր։

«Այս պահի դրությամբ՝ մեր կանխատեսումը տարվա համար 9-9,5 տոկոսի միջակայքում է», - հավելեց Մարտին Գալստյանը։

  • Կիսվել: