ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կայացվեց պետական գույքի օտարման հերթական որոշումը. Արաբկիր վարչական շրջանում գտնվող գույքը կօտարվի դասական աճուրդով

Կայացվեց պետական գույքի օտարման հերթական որոշումը. Արաբկիր վարչական շրջանում գտնվող գույքը կօտարվի դասական աճուրդով

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 2-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց:

Խոսքը պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Ն. Զարյան փողոց 22 շենք, 11 տարածք հասցեում գտնվող 537.3 քմ մակերեսով անշարժ գույքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 330.4035 քմ մակերեսով, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի (գույք 1), և Երևանի Ն. Զարյան փողոց 22 շենք, 14 տարածք հասցեում գտնվող 72 քմ մակերեսով անշարժ գույքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 46.22 քմ մակերեսով, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի (գույք 2) մասին է: Որոշվել է այն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ:

2023 թվականի մարտի 3-ի դրությամբ Գույք 1-ի գնահատված շուկայական արժեքը կազմում է 228,6 մլն ՀՀ դրամ։

2023 թվականի ապրիլի 28-ի դրությամբ Գույք 2-ի գնահատված շուկայական արժեքը կազմում է 38,2 մլն ՀՀ դրամ:

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի պետական բյուջե:

  • Կիսվել: