երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կասեցում «Էկոպրոֆ» ՍՊԸ-ում․ առանց թույլտվության շահագործել են 3 ջեռուցման կաթսա

Կասեցում «Էկոպրոֆ» ՍՊԸ-ում․ առանց թույլտվության շահագործել են 3 ջեռուցման կաթսա

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել պլաստմասե արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող «Էկոպրոֆ» ՍՊԸ-ում՝ տեղեկացնում է ԲԸՏՄ-ն։

Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունն առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետումների թույլտվության շահագործել է 3 ջեռուցման կաթսա։ 

Տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է առանց արտանետումների թույլտվության կաթսաների շահագործման գործողությունը։

Տնտեսավարողի նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ, կներկայացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

  • Կիսվել: