կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Կառուցապատողը դատարանի որոշումն արհամարհելով շարունակում է ապօրինի շինարարությունը. «Օրրան»

Կառուցապատողը դատարանի որոշումն արհամարհելով շարունակում է ապօրինի շինարարությունը. «Օրրան»

Ի հեճուկս առկա վարչական դատարանի որոշման ( ՎԴ/9949/05/23) որը պարտադրում է կառուցապատող Արգամ Հովհաննիսյանին կասեցնել շինարարությունը Օրրանի հարևանությամբ, Ա. Հովհաննիսյանը արհամարհելով դատական որոշումը, շարունակում է ապօրինի շինարարական աշխատանքները։  Այս մասին տեղեկանում ենք «Օրրան» բարեգործական կազմակերպությունից:

«Հրավիրում ենք բոլոր պատկան մարմինների ուշադրությունը անմիջապես արձագանքելու այս անօրինական գործողությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Օրրան» բարեգործական կազմակերպությունը ահազանգում է իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, կառուցվում է Օրրանից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։

Օրրանը բարեգործական կազմակերպություն է, որը Երևանում և Վանաձորում արդեն 24 տարի է ամենօրյա օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին և երեխաներին։

  • Կիսվել: