երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարո՞ղ է Նուբարաշենի փոխարեն նոր աղբավայր կառուցենք, բայց հին ստանդարտներով տանենք աղբը լցնենք նույն տեղում․ Վահե Հովհաննիսյան

Կարո՞ղ է Նուբարաշենի փոխարեն նոր աղբավայր կառուցենք, բայց հին ստանդարտներով տանենք աղբը լցնենք նույն տեղում․ Վահե Հովհաննիսյան

ԱԺ-ում 2024թ-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը թափոնների կառավարման ռազմավարության հարցի շրջանակերում անդրադարձավ նաև Նուբարաշենի աղբավայրում ստեղծված իրավիճակին։

«Նուբարաշենի աղբավայրը այդ վիճակում է ոչ թե այսօր, այլ արդեն 20 տարի է։ Այսինքն 20 տարի առաջ ասում էինք, որ դա աղետալի վիճակում է գտնվում։

Լավ, հիմա Նուբարաշենի աղբավայրը փակեցինք, նոր աղբավայր բացեցինք, հիմա նորից նույն ձևով աղբը տանելու ենք լցնենք այնտեղ, թե չէ՞։ Աղբի կառավարման ընդհանուր հայեցակարգ պետք է լինի, որի մեջ պետք է տեղավորվի նոր աղբավայրի կառուցումը, որն էլ իր մեջ ենթադրում է տեսակավորման որոշակի գործընթաց և այլն։

Պետք է հասկանալ՝ դրա համար միջոցներ, ռեսուրսներ կա՞ն։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք կարող է նոր ստանդարտներով նոր աղբավայր կառուցենք, բայց հին ստանդարտներով տանենք աղբը թափենք այդ նույն վայրում»,- ասաց Հովհաննիսյանը։

Նախարարը նշեց, որ այդ հարցը գտնվում է քննարկման փուլում։

  • Կիսվել: