Կարգավորվել են Եղեգիսի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման լրացուցիչ աշխատանքների հետ կապված հարցերը
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվում է փոփոխություն և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1135-Ա որոշման մեջ՝ թույլատրելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեին «Եղեգիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների ծավալն ավելացնել՝ գերազանցելով ՀՀ կառավարության 15.07.2021թ. N 1135-Ա որոշմամբ թույլատրած 20.0 տոկոսը։
Որոշման ընդունման արդյունքում կլուծվի Եղեգիսի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման ավարտական աշխատանքների փաստացի ծավալների ճշգրտման արդյունքում առաջացած լրացուցիչ աշխատանքների համար համաձայնագիր կնքելու խնդիրը։