ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կարեւոր են գերմանական KfW բանկի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող խոշոր ծրագրերը. Տիգրան Խաչատրյան

Կարեւոր են գերմանական KfW բանկի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող խոշոր ծրագրերը. Տիգրան Խաչատրյան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոnյի գլխավորած պատվիրակությանը։

Կառավարությունից  հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը և Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Մեծապես կարևորելով Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացումը՝ փոխվարչապետը հատուկ ընդգծել է Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի կարեւորութունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ջրամբարաշինության, ոռոգման համակարգերի և էներգետիկայի ոլորտներում իրականացվող աշխատանքներին:

  • Կիսվել: