ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարությունը վաճառքի է հանել Աբովյան քաղաքում գտնվող Միկրոբիոլոգիայի ինստիտուտը. Գինը՝ 801 մլն դրամ

Կառավարությունը վաճառքի է հանել Աբովյան քաղաքում գտնվող Միկրոբիոլոգիայի ինստիտուտը. Գինը՝ 801 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 22-ի նիստում որոշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող, Աբովյան քաղաքի Արզնու խճուղի 44 հասցեում գտնվող՝ 15965.49 քմ մակերեսով շենք-շինու¬թյուն¬ները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված5.27864 հեկտար մակերեսով հողամասը օտարել մրցույթով:

Խոսքը Միկրոբիոլոգիայի ինստիտուտի շենք-շինությունների և հողամասի մասին է, որը ներկայումս չի շահագործվում։

2021 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 801 465 000 ՀՀ դրամ, ներառյալ շենք-շինություններին հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝   234 466 632 ՀՀ դրամ։

Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքիգին է սահմանվել  գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 801 465 000 ՀՀ դրամ։

Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է Գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ: Նախավճարը չի վերադարձվում և փոխանցվում է ՀՀ պետական բյուջե, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝   1 200 000 ՀՀ դրամ գումարը։

Նախագծով սահմանվել է նաև, որ առաջին մրցույթի ժամանակ Գույքը չվաճառվելու դեպքում Գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երկու մրցույթ` նույն պայմաններով՝ առանց գույքի վաճառքի գնի նվազեցման։

  • Կիսվել: