երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Կառավարությունը շուրջ 158 մլն դրամ հատկացրեց Թուրքիային և Սիրիային օգնելու համար

Կառավարությունը շուրջ 158 մլն դրամ հատկացրեց Թուրքիային և Սիրիային օգնելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 16-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 157 միլիոն 816 հազար դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով:

«Նախագծով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ԱԻՆ-ին հատկացնել 157 միլիոն 816 հազար դրամ՝  պայամանավորված  Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքները հաղաթահարելու համար այդ երկրներից հումանիտար օգնություն խնդրելու հանգամանքով:

Ամբողջությամբ տրամադրված է հումանիտար օգնությունը: Դեպի Սիրիա երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են բեռները, դեպի Թուրքիա՝ երկու անգամ ցամաքային ճանապարհով, այսինքն՝ ամբողջությամբ խնդիրը կատարված է, և հիմա մնում է գումարի հատկացումը»,- զեկուցեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

  • Կիսվել: