շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարությունը կսուբսիդավորի խաղող մթերող ընկերություններին, յուրաքանչյուր 1 կգ խաղողի դիմաց 30 եւ 50 դրամով

Կառավարությունը կսուբսիդավորի խաղող մթերող ընկերություններին, յուրաքանչյուր 1 կգ խաղողի դիմաց 30 եւ 50 դրամով

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում հաստատել է 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ փաթեթը կազմել են՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք առկա են արտաքին շուկաներյում՝ կախված արտարժույթային շուկաներում հայկական դրամի թանկացման հետ: 

«Այսինքն խաղողի եւ խաղողից արտադրված կոնյակի արտահանումը հիմնական շուկաներ դժվարացել է, քանի որ դրամով արտահայտված խաղողի կոնյակի գինը էապես ավելի թանկ է արտարժույթով: Մենք հասկացել ենք, որ խաղողի մթերման գործում առկա է  վելի քիչ առորժակ խաղող մթերողների կողմից, որոնք որոշել էին 65 մլն տոննա ավելի քիչ խաղող մթերել այս տարի, քան նախորդ տարիներին: 

Այդ խնդիրը լուծելու, ինչպես նաեւ խաղողի գնի ընդունելի նվազագույն սահմանաչափ սահմանելու, դա 110 դրամն է, ինչպես նաեւ խաղողի մթերման դիմաց  արագ վճարումներ իրականացնելու համար մենք նախատեսել ենք միջոցառումների շարք, որը բաղկացած է հետեւյալ գործողություններից:

Առաջինը, մենք տրամադրում ենք բյուջետային երաշխիքներ խաղող մթերողների համար, որ կարողանան ավելի արագ վճարել խաղողի մթերման դիմաց: Երկրորդ, մենք մտցրել ենք լրացուցիչ սուբսիդավորման գործիք մեծ քանակով խաղող  մթերողների համար: Այիսնքն 5 հազար տոննայից ավել խաղող մթերողների համար նախատեսել ենք լրացուցիչ 30 դրամ մեկ կմ խաղողի համար սուբսիդավորում: Իսկ 10 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար՝ 50 դրամ սուբսիդավորում: 

Մյուս գործիքը, որ այս տարի ռաջին անգամ ուզում ենք կիրառել, խաղողի կոնյակի գնումն է պետական ընկերության կողմից, որը թույլ կտա նախ հասկանալ խաղողի կոնյակի արտահանման հետ կապված դժվարությունները, մյուս կողմից տալ լրցուցիչ դրամական հոսքեր խաղող մթերող ընկերություններին, որ կարողանան դա ամբողջ ծավալում իրականացնել»,-ասաց նախարարը:

Քերոբյանը վստահություն հայտնեց, որ այս ամենը թույլ կտա ապհովել խաղողի ողջ ծվալով մթերումը, երկրորդը կապահովեն նվազագույնը 110 դրամ մեկ կգ խաղողի համար գինը, ինչպես նաեւ այն, որ խաղողագորչծները հնարավորինս արագ վճարում կտանան իրենց ապրանքի համար:

Նա հավելեց, որ այդ 5 հազար եւ 10 հազար տոննայից ավելի մթերողներին տրվող աջակցությունը տրվելու է պայմանով, որ այդ գումարով էլի խաղող մթերի: 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հստակեցրեց, որ 5 հազար տոննայից ավելի մթերողներին աջակցությունը կտրվի ամեն նոր հազար տոննայի համար, որը կկազմի 30 մլն դրամ: Իսկ 10 հազար տոննայից ավելի մթերողները կկարողանան աջակցություն ստանալ լրացուցիչ 5 հազար տոննա մթերելու դեպքում: Այսինքն եթե մթերել է 5700 տոննա, ապա այդ 700 ավել տոննայի համար աջակցություն չի տրվելու:

  • Կիսվել: