երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարությունը Հրազդան քաղաքում անշարժ գույքը կօտարի դասական աճուրդով. Գինը 121,3 մլն դրամ է

Կառավարությունը Հրազդան քաղաքում անշարժ գույքը կօտարի դասական աճուրդով. Գինը 121,3 մլն դրամ է

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Նախագծով առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող, Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոց 24 հասցեում գտնվող 1108.56 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.7177 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:

2023 թվականի հունիսի 15-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 121 300 000 դրամ։

Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 94 400 000 ՀՀ դրամ։

Հատկացված հողամասի տվյալ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 31 878 799 ՀՀ դրամ է։

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 121 300 000ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 6 065 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետական բյուջե։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝  562 178.40 դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվաընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում Գնորդի առաջարկած գնի մեջ։

Նախագծով նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով կազմակերպել հերթական աճուրդներ՝ Գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան գնահատված արժեքի 50 տոկոսի չափը։

  • Կիսվել: