ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Կառավարությունը հավանություն տվեց Պետական գույքի կառավարման հայեցակարգին

Կառավարությունը հավանություն տվեց Պետական գույքի կառավարման հայեցակարգին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Պետական գույքի կառավարման հայեցակարգը հաստատելու մասին նախագծին։

Պետական գույքի կառավարման ոլորտի հայեցակարգը մշակվել է ելնելով ՀՀ-ում ներկայումս վարվող ընդհանուր տնտեսական քաղաքականության բովանդակությունից և ՀՀ կառավարության ծրագրի պահանջներից, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտում բարեփոխումների կատարման անհրաժեշտությունից։

Պետական գույքի կառավարման ոլորտի հայեցակարգի ընդունմամբ փոփոխության կենթարկվեն ոչ միայն պետական գույքի կառավարման քաղաքականությունը, այլ նաև կբարեփոխվեն պետական գույքի հաշվառման, մասնավորեցման, օտարման, պետական գույքի օգտագործման ու սպասարկման և ծառայությունների մատուցման, պետական գույքի պահպանման և օգտագործման վերահսկման, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման դաշտը կանոնակարգող իրավական ակտերը»,- նշված է որոշման նախագծում:

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  • Կիսվել: