կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարությունը 6 ամսով արգելեց ավտոմեքենաների կատալիզատորների արտահանումը

Կառավարությունը 6 ամսով արգելեց ավտոմեքենաների կատալիզատորների արտահանումը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի նիստում որոշվեց 2023–ի հունվարի 1-ից 6 ամսով արգելել Հայաստանից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վիճակագրության համաձայն` Հայաստանից վերջին տարիներին կատալիզատորների բավական մեծ ծավալի կերամիկական թափոններ են արտահանվում։ Կառավարության պարզաբանմամբ` ավտոմեքենաների տերերն իրենց մեքենաների վրայից կատալիզատորները զանգվածաբար հանում ու բավական թանկ վաճառում են, քանի որ դրանց մեջ կան թանկարժեք մետաղներից (ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում) պատրաստված տարրեր։

ՊԵԿ–ի տվյալներով` 2019 թվականին ՀՀ–ից արտահանվել է կատալիզատորների 81 481 000 ԱՄՆ դոլարի թափոններ, 2020–ին` 6 987 000 դոլարի, 2021–ին` 732 000 հազար դոլարի։Արտահանման հիմնական ուղղությունը ՌԴ–ն է։ Ավելի փոքր ծավալներով արտահանվում են նաև Լիտվա, ԱՄՆ և Գերմանիա։

Կատալիզատորների զանգվածային վաճառքի հետևանքով, ըստ կառավարության, ՀՀ–ում շահագործվող ավտոմեքենաների զգալի մասը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգերին, և դրանց արտազատած թունավոր գազերը օդի աղտոտման պատճառ են դառնում։

  • Կիսվել: