չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կառավարությունը 118,59 մլն դրամ է հատկացրել Շիրակի մարզի մի շարք ճանապարհների հիմնանորոգման համար

Կառավարությունը 118,59 մլն դրամ է հատկացրել Շիրակի մարզի մի շարք ճանապարհների հիմնանորոգման համար

ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված 118 մլն 595 հազար դրամը կուղղվի երեք ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորմանը։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից:

Հ-32, /Մ-1/ (Գյումրի) - Կապս - Ամասիա - /Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 20+900-կմ 22+700 և կմ 23+000-կմ 31+200 հատվածների հիմնանորոգման նպատակին նախատեսվել է  47 մլն 288 հազար դրամ։

Հ-83, /Հ-21/ (Արթիկ)–Պեմզաշեն- /Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+900 հատվածի հիմնանորոգման համար տրամադրվել է 56 մլն 825 հազար դրամ։

Տ-7-42, /Մ-7/ (Գյումրի) – Հացիկ – Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի կմ0+000-կմ 4+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար էլ նախատեսվել է 14 մլն 481 հազար դրամ։

  • Կիսվել: