Կառավարությունն այսօր «Ջերմուկ գրուպ»-ին 18 մլն-ի արտոնության կտա՝ընդամենը 7 աշխատատեղ բացելու համար
Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող որոշումների փաթեթով «Ջերմուկ գրուպ»-ին 18 մլն դրամի մաքսային ատրոնություն կտա։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ջերմուկ գրուպ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել վերջինիս կողմից թողարկված արտադրանքը տեղափոխելու (արտահանելու) նպատակով։
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Վայոց Ձորի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին։
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 224.4 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 558 աշխատատեղ՝ 577 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 565-ի՝ 580 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 224.4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 18 մլն դրամ։
Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Լիզինգատու կազմակերպություն) միջոցով՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»։


