ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարության շարժառիթները ունեն բացառապես քաղաքական հիմք. Ռեստորանների ասոցիացիա ՀԿ-ն՝ նոր սահմանափակումների հնարավոր ներմուծման մասին

Կառավարության շարժառիթները ունեն բացառապես քաղաքական հիմք. Ռեստորանների ասոցիացիա ՀԿ-ն՝ նոր սահմանափակումների հնարավոր ներմուծման մասին

Հայաստանում գործող հասարակական սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարները իրենց խորը մտահոգությունն են հայտնում ՀՀ առողջապահության նախարարություն կողմից նոր սահմանափակումների հնարավոր ներմուծման կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ռեստորանների ասոցիացիա ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից:

՛՛Համարում ենք, որ կառավարության շարժառիթները ունեն բացառապես քաղաքական հիմք

Համարում ենք, սահմանափակումները կրում են կենսական վտանգ մեր ոլորտի համար

կոչ ենք անում չխոչընդոտել մեր բիզնեսի համար կենսական նշանակություն ունեցող սեզոնի սկիզբը գործարկելուն

կոչ ենք անում զերծ մնալ չմտածված գործողություններից և տարանջատել քաղաքականությունը, առողջապահությունը և բիզնեսը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: