շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Կառավարության նիտում քննարկվել են էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների վերաբերյալ նոր կարգավորումները

Կառավարության նիտում քննարկվել են էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների վերաբերյալ նոր կարգավորումները

Կառավարության նիտում քննարկվել են էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների վերաբերյալ նոր կարգավորումները, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Ներկայացնելով էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման գործընթացը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ անհատ վարորդները հարկային մարմնի էլեկտրոնային հավելվածի միջոցով կարող են գրանցվել ու ստանալ հարկ վճարողի հաշվառման համարանիշ և գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ։

«Մեքենայի մեջ ֆիզիկապես ՀԴՄ-ի տեղադրում չի ենթադրում, էլեկտրոնային ՀԴՄ-ն իրենից ներկայացնում է հավելված, և էլեկտրոնային հարթակի դեպքում ինքնաշխատ է գեներացվում, իսկ անհատ վարորդն ինքը կարող է գեներացնել»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

  • Կիսվել: