շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկնարկել է կառավարության նիստը․ Օրակարգում 48 հարց է, որից 44-ը չի զեկուցվում. Եվս 1 հարց գաղտնի է

Մեկնարկել է կառավարության նիստը․ Օրակարգում 48 հարց է, որից 44-ը չի զեկուցվում. Եվս 1 հարց գաղտնի է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 7-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 48 հարց, որից 44-ը չի զեկուցվում, եւս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին,

-              «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

-              Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մշակութային և ստեղծագործ ոլորտներում Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2022/2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԲԵՆ 10» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: