ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ

Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 8-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 27 հարց, որից 22-ը չի զեկուցվում: Եվս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին,

- «ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված գործարար ծրագրին հավանություն տալու և այդ ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի և դրան հավասարեցված վճարների հաշվարկման առանձնահատկությունների մասին,

- Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

- Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: