հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կառավարության 65 տոկոս համաֆինանսավորմամբ Մեծ Մանթաշում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվել

Կառավարության 65 տոկոս համաֆինանսավորմամբ Մեծ Մանթաշում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվել

Կառավարության կողմից սուբվենցիոն երկու ծրագրերի գումարի 65 տոկոս համաֆինանսավորման արդյունքում Շիրակի մարզի Մեծ Մանթաշ բնակավայրում երկու ծրագիր է իրականացվել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
 
35 մլն 796 հազար դրամ արժողությամբ երկու ծրագրերի գումարի 23 մլն 68 հազարը Կառավարության համամասնությունն է, 12 մլն 728 հազարը՝ համայնքի ներդրումը։
 
Գիշերային լուսավորության ցանցի կառուցման և հին մալուխների փոխարինման ծրագրի արժեքը 15 մլն 737 հազար դրամ է կազմել, որի 10 մլն 29 հազարը կառավարությունն է տրամադրել։ Շինաշխատանքներն իրականացրել է «Ույուտ սենթր» ՍՊԸ-ն։
 
20 մլն 59 հազար դրամ էլ կազմել է բնակավայրի մի շարք փողոցների գազիֆիկացման ծրագիրը, գումարի 65 տոկոսը՝ 13 մլն 38 հազարը, կառավարությունն է հատկացրել։
 
Շինաշխատանքներն իրականացրել է «Գազշին ՄՁ» ՍՊԸ։

  • Կիսվել: